×
ԱՐԺՈՒՅԹ Առք Վաճառք
Responsive image

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Արժույթ

ՀՀ դրամ

Նվազագույն գումար

500,000

Առավելագույն գումար

20,000,000

Մարման ժամկետ

12-60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

16% - 18%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 17.8-29.8%

Վարկի և տոկոսագումարների մարումներ

1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական

Ապահովման միջոց

Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական, Հարավ-Կորեական ավտոմեքենաների դեպքում մինչև 10 տարի արտադրության ժամկետը չգերազանցող, իսկ Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող ավտոմեքենաներ, ինչպես նաև որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց` Ընկերության վարչության որոշմամբ 1 երաշխավոր անձ

Վարկ/գրավ (լիկվիդացիոն արժեք) առավելագույն հարաբերակցություն

60%

Վարկառու

ՀՀ քաղաքացի Ֆիզիկական անձ

Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում

18 տարեկանից մինչև 60 տարեկան

Գրավատու

18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար:

Գրավի առարկայի գնահատում

8,000-10,000 ՀՀ դրամ

Գրավի առարկայի ապահովագրություն

Չի պահանջվում

Տույժ

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար
-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափով:
Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի վերադարձը

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում:

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին)

1%

Վարկի տրամադրման եղանակ

Կանխիկ կամ փոխանցումով

ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար)

միանվագ 5,000 ՀՀ դրամ

ՈՒշադրություն «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները»

Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1 Վարկառուի/գրավատուի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոց. քարտ և այլն)

2 Գրավադրվող ավտոմեքենայի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճեներ

3 Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն

4 Այլ փաստաթղթեր՝ ըստ Ընկերության պահանջի

 


* - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ձԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷՋՈՒՄ
** - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա և կիրառվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ (այսինքն յուրաքանչյուր օրվա տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկի ձևակերպման վայրը՝ կազմակերպության գրասենյակ:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

 Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկ

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»

 

ՁԵՐ ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է

 

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ