×
ԱՐԺՈՒՅԹ Առք Վաճառք
USD 499.5 512
RUB 6.48 6.95
CHF 539 571
GEL 120 174
GBP 652 691
EUR 590 617
Responsive image

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Վարկառու*

20 – 55 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
* Վարկառուն պետք է հանդիսանա կառուցապատման նպատակով գրավադրվող հողի սեփականատեր կամ համասեփականատեր

Երաշխավոր/ համասեփականատեր

1. 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
2. Իրավաբանական անձ

Վարկի նպատակ

Բնակելի տան կառուցապատում

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Նվազագույն գումար

5,000,000 / 10,000

Առավելագույն գումար

50,000,000 / 100,000

Մարման ժամկետ

60-180 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

13-17% / 9-12%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.1 - 20% / 9.7 - 14.2%

Վարկ/Գրավ հարաբերակցություն

Համաձայն ներկայացվածնախահաշվի, բայցոչավելքանգրավիշուկայականարժեքի 80%:

Վարկի տրամադրումն իրականացվում է 3 փուլով՝

1-ին փուլ` համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան հիմքի շինարարական աշխատանքների համար,

2-րդ փուլ`  առավելագույնը  կառուցվող բնակելի տան  արտաքին և ներքին պատերի շինարարական աշխատանքների համար` համաձայն նախահաշվի,

3-րդ փուլ՝ առավելագույնը  արդեն իսկ կառուցված բնակելի տան ներքին հարդարման համար` համաձայն նախահաշվի:

Վարկի տրամադրման եղանակ

Փուլային՝ կանխիկ (առաջին փուլից հետո հետագա փուլերով վարկերի տրամադրումն իրականացվում է նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգի դրական եզրակացության առկայության դեպքում) *

*Ընկերության կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 2 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ և 3-րդ փուլերի տրամադրումից առաջ պարտադիր) և շինարարության ավարտից հետո:

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար(միանվագ տրամադրման պահին)

վարկի մայր գումարի 1%

Վարկի վաղաժամկետ մարում

Ամենամսյա՝ անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով՝ միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ)

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար:

Տույժ

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար
-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափով:
Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի վերադարձը:
Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Գրավի գնահատում

Գրավը պետք է գնահատվի Ընկերության հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Ընկերության համար ընդունելի:

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

• Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը կամ 40.000 ԱՄՆ դոլարը,
• 5 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը գերազանցում է 20.000.000 ՀՀ դրամը կամ 40.000 ԱՄՆ դոլարը:

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում

Ապահովման միջոց

Կառուցապատման նպատակով ձեռքբերված հողը և/կամ ձեռք բերվող հողը և/կամ լրացուցիչ անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով *

*  Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի դեպքում որոշումը ընդունում է ՈՒՎԿ Վարչությունը:

Գրավի գնահատման արժեք

15,000 - 25,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման վճար

25,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

ՈՒշադրություն «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները»

Նախնականփաստաթղթեր

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների և/կամ երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից
  • Տեղեկանք` լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը` (առկայության դեպքում)
  • Ճարտարապետահատակագծային առաջադրանք` տրված համայնքի կողմից
  • Կառուցվող օբյեկտի համաձայնեցված նախագիծ
  • Համայնքի կողմից տրված շինարարության թույլտվություն
  • Շինարարական աշխատանքների նախահաշիվ
  • Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով

Վարկըհաստատելուդեպքումանհրաժեշտփաստաթղթեր

  • Գույքի ապահովագրության պայմանագրեր
  • Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով

 

*Տեղեկացում՝ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

** - Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Տեղեկատվական ամփոփագիր

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»

 

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է

 

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ