×
ԱՐԺՈՒՅԹ Առք Վաճառք
Responsive image

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ

Նպատակ

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց  և Անհատ ձեռնարկատերերին հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, կապիտալ ներդրումների իրականացման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ/փուլային վարկերի տրամադրման սահմանաչափ

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Նվազագույն գումար

1,000,000 / 2,000

Առավելագույն գումար

70,000,000 / 150,000

Ժամկետ

6-84 ամիս / 6-120 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

13-22% / 8-18%

Տարեկան փաստացի տոկոսադրույքը

14.1 - 83.5% / 8.6 - 79.8%

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար (միանվագ տրամադրման պահին)

0.5-3%

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական

Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ)

ամիս

Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում

ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց տարիքը վարկի վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Իրավաբանական անձի, նրա մասնակիցների, տնօրենի և անհատ ձեռնարկատիրոջ`
1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար:

Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ

- Անշարժ գույք
- Տրանսպորտային միջոցներ
- Երաշխավորություններ
-այլ գրավներ*
*Որպես վարկի ապահովվածության միջոց այլ գրավների ներկայացման դեպքում գրավի ընդունելիության մասին որոշումը կայացվում է Վարչության կողմից:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը մինչև 80%:

Գրավի առարկայի ապահովագրություն

Չի պահանջվում

Վաղաժամկետ մարում

Վարկը տրամադրելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում վարկի մարման գրաֆիկով սահմանված մայր գումարից ավել վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք` չվճարված տոկոսագումարի 30%-ի չափով

Տույժ

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար
-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափով:
Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի վերադարձը:

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում:

Պայմանագրերին ներկայացվող պահանջներ

Հաճախորդի հետ կնքվում է վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիր մինչև 12 տարի գործողության ժամկետով` վարկային կազմակերպության կողմից հաստատված ձևանմուշով

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

• Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը չի գերազանցում 20,000,000 ՀՀ դրամը կամ 40,000 ԱՄՆ դոլարը,
• 5 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը գերազանցում է 20,000,000 ՀՀ դրամը կամ 40,000 ԱՄՆ դոլարը:

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Տրամադրման կարգը

Կանխիկ կամ անկանխիկ

Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված

Մինչև 6 ամիս միայն տոկոսագումարի վճարման պայման, այնուհետև անհրաժեշտության դեպքում մայր գումարի ճկուն մարման գրաֆիկ՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և սեզոնայնությունից

Միասնական տեղեկանքի վճար

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացման վճար

15,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

ՈՒշադրություն «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները»

1 Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Իրավաբանական անձանց կողմից առևտրային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1. Ընդհանուր ժողովի որոշում (արձանագրություն)` վարկ ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում է պահանջվող գումարը (սահմանաչափը), արժույթը, ժամկետը, ընդունելի տոկոսադրույքը, վարկի նպատակը, վերադարձելիության ապահովման միջոցը (գրավի առարկան)

2. Կանոնադրության, պետական ռեգիստրի կողմից տրված վկայական` ներդիրների պատճեները, ՀՎՀՀ

3. Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների և տնօրենի անձնագրերի և սոց. քարտերի պատճեները, իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը (ներդիրներով)

4. Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում, համապատասխան լիցենզիա

5. Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն, ամուսնացած լինելու դեպքում ամուսնության վկայականի պատճեն, այն դեպքերում, երբ ամուսնալուծված և/կամ ամուրի (ամուսինը մահացած է), համապատասխանաբար ամուսնալուծության և/կամ մահվան վկայականի պատճեներ, սեփականության հիմքեր

6. Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճեները

7. Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեղեկանքներ, վարձակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր, հաշիվ ապրանքագրեր: