×
ԱՐԺՈՒՅԹ Առք Վաճառք
USD 499.5 512
RUB 6.48 6.95
CHF 539 571
GEL 120 174
GBP 652 691
EUR 590 617
Responsive image

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Վարկառու

20 – 55 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ

Երաշխավոր

1. 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
2. Իրավաբանական անձ

Վարկի նպատակ

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Նվազագույն գումար

1,000,000 / 2,000

Առավելագույն գումար

30,000,000 / 60,000

Մարման ժամկետ

24-60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

13-17% / 10-12%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.6- 29.6% / 11.3 - 23.9%

Վարկ/Գրավ հարաբերակցություն

Մինչև 60% վերանորոգվող բնակելի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի

Վարկի տրամադրման եղանակ

Փուլային (առաջին փուլից հետո հետագա փուլերով վարկերի տրամադրումն իրականացվում է նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգի դրական եզրակացության առկայության դեպքում)

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար(միանվագ տրամադրման պահին)

վարկի մայր գումարի 1%

Վարկի և տոկոսագումարների մարումներ

1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական:

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

Ապահովագրություն

Չի պահանջվում

Տույժ

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար

-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափով:

Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի  վերադարձը:

Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Գրավի գնահատում

Գրավը պետք է գնահատվի Ընկերության հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Ընկերության համար ընդունելի:

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

• Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը չի գերազանցում 20.000.000 ՀՀ դրամը կամ 40.000 ԱՄՆ դոլարը,
• 5 աշխատանքային օր հետո՝
-եթե տրամադրվող գումարը գերազանցում է 20.000.000 ՀՀ դրամը կամ 40.000 ԱՄՆ դոլարը:

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Ապահովման միջոց

Վերանորոգվող բնակելի անշարժ գույք (բացառությամբ արտադրական նշանակության) *

* Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի դեպքում որոշումը ընդունում է ՈՒՎԿ Վարչությունը:

Գրավի գնահատման արժեք

15,000 - 25,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման վճար

25,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

ՈՒշադրություն «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները»

Նախնականփաստաթղթեր

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Վերանորագվող բնակարանի սեփականատերերի, բնակվող անձանց և նրանց ընտանիքների անդամների, ենթադրվող երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի ու ծննդյան վկայականների պատճենները,
  • Տեղեկանք աշխատավայրից
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ,
  • Վերանորոգման աշխատանքների նախահաշիվ,
  • Վերանորոգվող բնակարանի սեփականության իրավունքի վկայականի պատճենը, բնօրինակի հետ միասին, սեփականության հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ վարկային մասնագետի պահանջով

Վարկըհաստատելուդեպքումանհրաժեշտփաստաթղթերը

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից՝ գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ վարկային մասնագետի պահանջով։

 

*Տեղեկացում՝ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

** - Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Տեղեկատվական ամփոփագիր 

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»

 

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է

 

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ