×
ԱՐԺՈՒՅԹ Առք Վաճառք
USD 499.5 512
RUB 6.48 6.95
CHF 539 571
GEL 120 174
GBP 652 691
EUR 590 617
Responsive image

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻՑ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Արժույթ

ՀՀ դրամ

Նպատակ

Ավտոմեքենայի ձեռքբերում

Նվազագույն գումար

2,000,000

Առավելագույն գումար

20,000,000

Մարման ժամկետ

Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում` 12-84 ամիս

Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում` 12-60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

12-14%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

13.9-24.7% 

Վարկի և տոկոսագումարների մարումներ

1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական

Վարկառու

18  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը

Երաշխավոր

18  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը

Ապահովման միջոց 1

Ձեռք բերվող ավտոմեքենան (Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական, Հարավ-Կորեական ավտոմեքենաների դեպքում մինչև 10 տարի արտադրության ժամկետը չգերազանցող, իսկ Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող ավտոմեքենաներ, ինչպես նաև որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց` Ընկերության վարչության որոշմամբ 1 երաշխավոր անձ)

Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)

Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում` առավելագույնը 90%
Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում` առավելագույնը 80%

Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար:

Գրավի առարկայի գնահատում

8,000-10,000 ՀՀ դրամ 

Գրավի առարկայի ապահովագրություն

Մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրությունը իրականացվում է կազմակերպության հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից, յուրաքանչյուր տարի` վարկի մնացորդի չափով /սակագին` տարեկան 2-2,5% ավտոտրանսպորտային միջոցի շուկայական արժեքի նկատմամբ/

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

Տույժ 2

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար
-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափով:
Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի վերադարձը

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում:

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին)

1% (նվազագույնը 20,000 ՀՀդրամ, առավելագույնը՝ 100,000 ՀՀդրամ) 

ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար)

միանվագ 5,000 ՀՀ դրամ

ՈՒշադրություն «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները»

1 որպես գրավ Ընկերության համար ընդունելի են հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Լադա, Սուզուկի, Սուբարու, JAC, Լենդ Ռովեր, Մազդա, Մինի:

2 Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

 

Ավտոմեքենայի ձեռքբերման սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1      Վարկառուի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոց. քարտ և այլն)

2      Ձեռքբերվող մեքենայի գրանցման վկայագրի (ժամանակավոր գրանցման վկայականի) պատճենը

3         Նոր ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում` ավտոմեքենայի հաշիվ-ապրանքագիրը (անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցի ներմուծմանն առնչվող փաստաթղթեր)

4      Սեփականության վկայականի պատճեն

5      Վաճառողի անձնագրի պատճենը

6      Վարորդական վկայականի պատճենները

3  Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն

4  Այլ փաստաթղթեր՝ ըստ Ընկերության պահանջի

 

* - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ձԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷՋՈՒՄ
** - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա և կիրառվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ (այսինքն յուրաքանչյուր օրվա տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկի ձևակերպման վայրը՝ կազմակերպության գրասենյակ:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

 Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկ 

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»

 

ՁԵՐ ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է

 

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ